Արցախից ելքի սահմանափակումների մասով կան բացառություններ

Արցախից ելքի սահմանափակումների մասով կան բացառություններ, տեղեկացնում է Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։ 

«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տեղաշարժերի ժամանակավոր սահմանափակումների վերանայման առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Պարետի՝ Արցախի Հանրապետությունից ելքի կամ մուտքին առնչվող կարգում փոփոխություններ չեն եղել. պետական սահմանի անցակետերում սահմանափակումները շարունակում են գործել: », – ասված է հաղորդագրության մեջ: 

ℹՀայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տեղաշարժերի ժամանակավոր սահմանափակումների վերանայման առնչությամբ…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Dienstag, 5. Mai 2020