Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին. քրեակատարողական ծառայություն

Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին. քրեակատարողական ծառայություն
Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին. քրեակատարողական ծառայություն

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված  Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Ավելի վաղ, Forrights.am-ը տեղեկացրել էր դեպքի մասին։

«Մեր ունեցած տեղեկություններով, երեկ գիշեր Արմավիր Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը: Մահացած դատապարտյալը Սարգիս անունով 19 ամյա երիտասարդ է,-գրել էր կայքը:- Լուրը մեզ հայտնած անձինք պատմեցին, որ Սարգիսը վերջերս էր տեղափոխվել Արմավիր ՔԿՀ: Նա մանկատանը մեծացած խեղճ տղա էր»: