Բլինքենը դատապարտում է Արկտիկայի հատվածում Ռուսաստանի «անօրինական պահանջները»

Ռուսներն Արկտիկայի շրջանի ծովային հատվածում ներկայացում են անօրինական պահանջներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կրկնելով այս տարածաշրջանը ռազմականացնելուց հրաժարվելու իր կոչը:

ԱՄՆ-ը ավելի վաղ դատապարտել էր Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինս օտար նավերից պահանջում է անցման արտոնություն եւ ռազմական օդանավերի օդաչուներ է իջեցնում այն նավերի վրա, որոնք հրաժարվում են ենթարկվել անցման արտոնություն ստանալու հրահանգին:

«Ռուսաստանը ծովային անօրինական պահանջներ է ներկայացնում մասնավորապես դեպի Հյուսիսային ծով տանող ծովային ուղիների վրա, մի բան, ինչը չի համապատասխանում միջազգային օրենքներին»,- ասել է Բլինքենը Իսլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ Ռեյկյավիկում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Դեպի Հյուսիսային ծով տանող ուղիների վրա Ռուսաստանն ունի նավահանգիստներ կառուցելու հավակնոտ ծրագրեր, ինչը կկրճատի Չինաստանի ու Եվրոպայի միջեւ ճանապարհը: Դա իրականացնելու նպատակով այն Արկտիկական ափամերձ հատվածներում շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային ծով տանող ուղի մուտք գործելու ազատությունը պաշտպանելու նպատակով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն անցյալ տարի երկու անգամ այստեղ համատեղ զորավարժություններ անցկացրին եվրոպական դաշնակից պետությունների հետ: Բարենցի ծովում անցկացված ռազմախաղերն առաջինն էին 1980-ականներից ի վեր:

ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է, քննարկման ենթարկելու նպատակով, իր կարգավորիչ սխեման ներկայացնել Միջազգային ծովային կազմակերպությանը: Բլինքենի խոսքերով, Ռուսաստանն այդ քայլին դեռեւս չի դիմել:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»: