Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվեց դրամական փոխհատուցում. Վահագն Արսենյան

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվեց (հերթական) դրամական փոխհատուցում (որին նախորդել էր նշված անձանց գույքին հասցված վնասի գնահատումը՝ համապատասխան հանձնաժողովի կողմից)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

«Նշված թեմայով Ջերմուկի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու Ջերմուկ համայնքի այն բնակիչները, ովքեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նյութական վնասներ են կրել»,-նշել է նա։