Բայդեն-Էրդողան հանդիպումը Բրյուսելում․ տեսանյութ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցություններից հետո նա ասել է, որ «շատ լավ հանդիպում» է ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հետ աշխատող լրագրողներին։

Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները: Բայդենի հետ բանակցություններին մասնակցել են ազգային անվտանգության հարցերով նրա օգնական Ջեյք Սալիվանը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինկեն: Նշվում է, որ բանակցություններն ընդհանուր առմամբ երկու ժամից պակաս են տևել։

Աղբյուր՝ Factor.am