Ռուսաստանը Հայաստանի դեմ գործի դրեց «միջուկային» զենքը

Ռուսաստանը Հայաստանի դեմ գործի դրեց «միջուկային» զենքը
Ռուսաստանը Հայաստանի դեմ գործի դրեց «միջուկային» զենքը

Գյումրիի ողբերգությունը նենգափոխելու հարցում գործի է դրվել Ռուսաստանի քարոզչական «միջուկային» զենքը՝ Դմիտրի Կիսելյովը, որն իր կիրակնօրյա ծրագրում անդրադարձել է «Գյումրիի վշտին»: Ավելորդ է ասել, որ Կիսելյովի անդրադարձի գլխավոր կամ միակ նպատակը այն էր, ինչ նա ակնարկել է՝ ամերիկյան հետքը: Որ դա լինելու էր ռուսական մարտավարության առանցքային գիծը, պարզ դարձավ վերջին երկու-երեք օրերին:

Ռուսական «ագիտպրոպի» ռուսաստանյան, եւ հետո նաեւ հայաստանյան զանգվածները աշխուժորեն ձեռնամուխ եղան գեներացնելու այն միտքը, որ կատարվածը ձեռնտու էր արեւմտյան շրջանակներին, որոնք կամենում էին լարել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունը, Հայաստանում «հակառուսականություն» խթանել:

Կիսելյովի գործի լծվելը հաստատում է, որ գործ ունենք ոչ թե ինքնապաշտպանական կամ ենթագիտակցական բնազդի, այլ բավական բարձր ատյանից թելադրված մարտավարության հետ: Միեւնույն ժամանակ, Կիսելյովի ներգրավումը վկայում է նաեւ, որ իրավիճակը բավական անհույս է, եւ մի քանի օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ թեեւ Գյումրիի բողոքի ակցիաները դադարել են, այդուհանդերձ բողոքը ոչ միայն չի դադարել մարդկանց հոգում եւ ամենակարեւորը՝ մտքում, այլ գուցե ավելի է կուտակվում:

Ինչու՞ է վտանգավոր, երբ բողոքը հասունանում է մտքում: Նախ որովհետեւ այդպիսի բողոքը ոչ թե էմոցիոնալ վանկարկումներ եւ բացականչություններ է առաջացնում, այլ առաջացնում է հարցադրումներ՝ հստակ, կոնկրետ, որոնց պահանջվում է նույնքան հստակ ու կոնկրետ պատասխան: Ու հենց այդ պատասխանի բացակայությունն է, որ առաջ է բերել «արեւմտյան դավադրության» տեսության խիստ անհրաժեշտություն, որի կապակցությամբ էլ գործի է դրվել «միջուկային զենք»՝ Կիսելյովը:

Կասկած չկա, որ Հայաստանի քաղաքացիների հարցադրումներին զուգահեռ, Կիսելյովը դեռ շատ անդրադարձեր կունենա այդ թեմայով, ավելի ու ավելի «մգացնելով» այդ տեսությունը: Կարդալ ավելին