Ի՞նչ է զգուշացրել Սերժ Սարգսյանը Հայրիկյանին՝ հիվանդասենյակ այցելությունների ժամանակ

Ի՞նչ է զգուշացրել Սերժ Սարգսյանը Հայրիկյանին՝ հիվանդասենյակ այցելությունների ժամանակ
Ի՞նչ է զգուշացրել Սերժ Սարգսյանը Հայրիկյանին՝ հիվանդասենյակ այցելությունների ժամանակ

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես 60-ին մոտ մարդը կարող է օրվա մեջ մի քանի անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ արտահայտել»,- «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե որն է Պ. Հայրիկյանի քայլերի տրամաբանությունը: Ըստ քաղաքագետի՝ ժամանակը կգա և Հայրիկյանը կտա այդ պատասխանը: Ռ. Մեհրաբյանի փոխանցմամբ՝ Հայրիկյանի քայլերը քաղաքական բացատրություն չունեն: Պարոն Մեհրաբյանը չցանկացավ «իր վրա մեղք վերցնել» ու մեկնաբանել այն լուրերը, թե Հայրիկյանն այս քայլերին է դիմել պաշտոն կորզելու համար:

Վերջին օրերին շահարկվեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեց Պ. Հայրիկյանին: Այս կապակցությամբ պարոն Մեհրաբյանը փոխանցեց. «Վստահ եմ, որ այդ հանդիպումների ժամանակ բացի առողջական վիճակի մասին հետաքրքրվելուց հետագա անելիքների վերաբերյալ ևս խոսակցություններ գնացել են»: Կարդալ ավելին