Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են միջուկային ծրագրի հետ կապված հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին, ուկրաինական հակամարտությանը և միջազգային անվտանգության հետ կապված հարցերին։

Արաղչին նշել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված միջուկային բանակցություններին, քանի որ նպատակ ունի ձևավորել վստահություն երկրի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այս հարցում իր առավելապաշտական մոտեցումից։