Օպերային թատրոնը Հանրապետության տոնը կշնորհավորի առցանց համերգով

Առաջին Հանրապետության օրվա առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա առցանց համերգով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ համերգը հնարավոր կլինի դիտել մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Համերգին մասնակցում են օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Այվազյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Հայկ Տիգրանյանը: Դաշնակահարներն են Արմեն Աղաջանյանն ու Ելենա Վարդազարյանը:

Ելույթ է ունենալու նաև թատրոնի լարային հնգյակը՝ առաջին ջութակ՝ Գայանե Աբրահամյան, երկրորդ ջութակը Մելանյա Հայրապետյանն է, ալտահարը Վահագն Եղիշյանն է, թավջութակահարը՝ Սուսաննա Մուրադյանը, իսկ կոնտրաբաս է նվագում Լուսինե Հայրապետյանը: