Սեւանից ջուր բաց թողնելու տարբերակներից մեկը հաստատվում է

Սեւանից ջուր բաց թողնելու տարբերակներից մեկը հաստատվում է
Սեւանից ջուր բաց թողնելու տարբերակներից մեկը հաստատվում է

Կառավարությունը մտադիր է երեք անգամ ավելացնել ձկնաբուծական արտադրանքը: Այս մասին գրված է ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրում: Այս մտադրությունն այդքան զարմանք չէր առաջացնի, եթե այն չհամընկներ կառավարության մեկ այլ որոշման հետ` դիմել ՀՀ ԱԺ` առաջարկելով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի Սեւանա լճից ջրի բացթողումներն ավելացնել եւս 150 միլիոն խմ-ով:

Հասարակության կողմից առաջ քաշված այն տարբերակը, որ Սեւանի հաշվին չինովնիկները ցանկանում են ջուր ստանալ ձկնաբուծարանների համար, այլ ոչ հողագործների, ավելի ու ավելի շատ է հաստատում գտնում: Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսություններն անվճար օգտվում էին արտեզյան ջրերից այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը չորոշեց հաշվիչներ տեղադրել: Այժմ արտեզյան ջրի, ինչպես նաեւ Սեւանի ջրի այն մասը, որը չի օգտագործվի, կգնա Արաքս: Հողագործները նախկինի պես կխնդրեն իշխանություններին լուծել իրենց համար բարդագույն` ջրի խնդիրը եւ չվճարել ջրի համար բերք ստանալուսց առաջ: Իսկ Սեւանի մակարդակը կիջնի, քանի որ ձկնամթերքի արտահանումը շահութաբեր է, եւ հարցը, ինչպես մենք տեսնում ենք, լուծվում է ամենաբարձր մակարդակում:

Ըստ պաշտոնական տվյալների` միայն Արմավիրի մարզում կա 147 ձկնաբուծարան, իսկ Արարատում` 87 ձկնաբուծարան:

ԷկոԼուր