ՄԻՊ-ի 1 տարվա փաստահավաք աշխատանքները կամփոփվեն ինտերակտիվ Google Earth-ի քարտեզի վրա

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյա գրառում է արել․

«1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա`❗https://earth.google.com/…/data… 

Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:

 2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար: ❗https://ombuds.am/…/3d47b12fdcf465be25e36e2efb73f146.pdf

Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):

Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին:»