Շուշան հայկական՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ․ Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջական միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացվում է հայկական շուշանի մասին․

«#ՄնաՏանը և #ՃանաչիրՀայաստանը

Շուշան հայկական կամ lilium armenum

Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ է։ Տարածված է Հյուսիսային Հայաստանի զգալի տարածություններում, սակայն բարձրարժեք գեղազարդային հատկանիշների շնորհիվ ծաղկեփնջերի համար բավական ակտիվ ոչնչացվում է, ինչը լուրջ սպառնալիք է տեսակի պահպանման համար:

Տարածման շրջանի մակերեսը 20,000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 2,000 կմ²-ից պակաս։

📕 Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես կրճատվող տեսակ»։

https://www.facebook.com/mnparmenia/photos/a.1379467378968621/2460000000915348/?type=3&theater