«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դին՝ սավանով կախված վիճակում

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը կալանավորներին

Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Այդ մասին հայտնում են Քրակատարողական ծառայությունից։