Հայկ Մարտիրոսյանն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ի առաջատարն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանն արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մրցաշարի մեկնարկային 6 տուրերում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել և առաջատարն է:

Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, ով արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է: