Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կայացրեց Սուրեն Թովմասյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավար:

Սուրեն Թովմասյանը կառավարության նիստում ասաց, որ աշխատում է Ճարտարապետության ու շինարարության համալսարանում՝ որպես դասախոս ու գեոդեզիայի ամբիոնի վարիչ: Նա հավելեց, որ ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունի: