ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Հեղինակ MediaLab

Մարտի 28-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109»  (վարորդ՝ Շանթ Թ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նազիկ Ս.-ն (ծնված 1953 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։