ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ

«Խորը վշտով տեղեկացա Վերին Խևսուրետիի շրջանի Ժինվալի-Բարիսախո-Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը խլել է 17 անմեղ քաղաքացու կյանք և մի շարք քաղաքացիների ծանր վիրավորումների պատճառ դարձել։

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն։

Թույլ տվեք իմ խորին կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել Ձեզ, զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի միջադեպից: Իմ մտքերն ու աղոթքներն ուղարկում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորված քաղաքացիներին մաղթում եմ արագ ապաքինում:

Տիկին Լոմջարիա, ևս մեկ անգամ ընդունեք հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։