Զանգվածային սպանություն Վրաստանում. հրաձիգը ձերբակալվել է

Վրաստանի Ռուսթավի քաղաքում տղամարդը հրաձգություն է իրականացրել, այսպես կոչված, Ստամբուլի շուկայում՝ սպանելով 4 մարդու։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ սպանվածների թվում է նաև հրաձիգի հորեղբայրը:

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 36-ամյա տղամարդու հորեղբայրն աշխատում էր շուկայում։ Բացի այդ, հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մեկ մարդ՝ նույնպես զոհվածի ազգականը։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերում։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։