Բայդենը կհայտարարի Կուբայի կառավարության առանձին անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Politico-ն, հիշեցնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Կուբայում վերջերս տեղի են ունեցել մասշտաբային բողոքի ակցիաներ:

«Նախագահ Բայդենը հինգշաբթի նախատեսում է սահմանել կետային անհատական պատժամիջոցներ Կուբայի կառավարության առանձին պաշտոնյաների նկատմամբ,- գրում է թերթը՝ չբացահայտելով իր աղբյուրները:  

Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում Կուբայի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը, որոնք Վաշինգտոնի կարծիքով պատասխանատու են վերջին ակցիաների համար: