Իտալիայի մի շարք քաղաքներում ուսանողական ցույցերը վերածվել են բախումների

Եվրոպական մի շարք երկրներում ավելի քան երկու շաբաթ շարունակվող ուսանողական բողոքի ցույցերին միացել են նաև Իտալիայի աշակերտներն ու ուսանողները։

Թուրինում, Հռոմում, Բոլոնիայում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով։

Երիտասարդները բողոքում են բարձր գների, օտարերկրյա ուսանողների թվի սահմանափակումների և կրթական ենթակառուցվածքների վատթարացող վիճակի դեմ։

Իտալիայի կրթության նախարար Ջուզեպե Վալդիտարան քննադատել է ցույցերը՝ հայտարարելով, որ դրանք ոչ թե դժգոհության ժողովրդավարական արտահայտման կամ կրթական հաստատությունների պաշտպանության միջոց են, այլ ագրեսիայի դրսևորում հաստատությունների նկատմամբ։

Ուսանողական բողոքի ակցիաներ են ընթանում նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում և Ալբանիայում։