Վաղարշակ Հակոբյանը դիմել է ԵԱՏՄ գործընկերներին․ տեսանյութ

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով, որ դեռեւս մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ինքնիշխան Հայաստանի տարածքում, ինչի մասին բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով՝ կոչ անելով ռազմավարական գործընկերներին եւ միջազգային հանրությանը՝ արձանագրել եւ կանխել տեղի ունեցող սադրանքը:

ԱԺ-ից հայտնում են, որ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երեկվանից Հայաստանի սահմաններում տեղի ունեցող մարտական գործողություններն այդ սադրանքի շարունակությունն են: Փաստելով, որ ՀՀ Զինված ուժերը ժամը 14-30-ից սկսած դիմել են ինքնապաշտպանության, պատգամավորը ԵԱՏՄ գործընկերներին կոչ է արել արձագանքել ստեղծված իրավիճակին եւ երկուստեք ստորագրված պայմանագրերին համապատասխան գործողություններ իրականացնել: