Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել է իրանցի վարորդը

Հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:https://masterh5.adriver.ru/images/0007514/0007514077/0/index.html?html_params=xpid%3DD1rexHUA2hCX9gxb-IFGOjlDJp5GQAHnEGvzRDokKUEXtTUAeXP_US8GUkrIld5UyOuf8w_xMPyISWBmVCQ%26target%3D_blank%26bid%3D7514077%26sid%3D219319%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D9326097%26pz%3D0%26ad%3D727805%26bt%3D52%26bn%3D15%26ar_sliceid%3D2887840%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D%252F%252Fad.adriver.ru%252Fcgi-bin%252Fclick.cgi%253Fsid%253D219319%2526ad%253D727805%2526bid%253D7514077%2526bt%253D52%2526bn%253D15%2526pz%253D0%2526xpid%253DD1rexHUA2hCX9gxb-IFGOjlDJp5GQAHnEGvzRDokKUEXtTUAeXP_US8GUkrIld5UyOuf8w_xMPyISWBmVCQ%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.shantnews.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A%252F%252Fmasterh5.adriver.ru%252Fimages%252F0007514%252F0007514077%252F0%252F%26ar_pass%3D

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ.,  Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմե­քենային մոտեցրել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առող­ջական վիճակը գնահատել են բավարար: