Ի՞նչ է արվում ընտանեկան բռնության ենթարկվող կանանց օգնելու և աջակցելու ուղղությամբ․ տեսանյութ

Coalition to Stop Violence against Women-ը ներկայացնում է․

«Ընտանեկան բռնության հիմնականում ենթարկվում են կանայք, որոնք շատ հաճախ չեն բարձրաձայնում դրա մասին՝ ինքնագնահատականի անկման, հնարավոր աջակցության մասին անտեղյակության, հասարակության կողմից պարսավանքի ենթարկվելու վախի և այլ պատճառներով։

Ի՞նչ է արվում ընտանեկան բռնության ենթարկվող կանանց օգնելու և աջակցելու ուղղությամբ։ «Ընտանեկան բռնության հիմնախնդիրը» թեմայի շուրջ զրուցում ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ՝ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարո Մաթոսյանի հետ»։