Բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքն ուղարկվել է ԱԱԾ

Բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքն ուղարկվել է ԱԱԾ
Բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքն ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է.

«Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։