Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 792 դեպք Է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 792-ով՝ մինչեւ 4 563 056: Ապրիլի 2-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը նվազել Է մինչեւ 0,19 տոկոս: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 9 832-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 186 251 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91,7 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պտճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 400-ով՝ մեկ օր առաջվա 383-ի դիմաց: ընդամենը վարակից մահացել Է 99 633 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,18 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 764-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է 1 030 655 դեպք: Աճը, շտաբի տվյալների համաձան, կազմել Է 0,17 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 2 151 հիվանդ: Մեկ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել Է 57 հիվանդ, ընդամենը մայրաքաղաքում արձանագրվել Է 16 764 մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: