Տեսախցիկները եւ արագաչափերը ծուղա՞կ են, թե դաստիարակության միջոց

Տեսախցիկները եւ արագաչափերը ծուղա՞կ են, թե դաստիարակության միջոց
Տեսախցիկները եւ արագաչափերը ծուղա՞կ են, թե դաստիարակության միջոց

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ «Տեսախցիկներ և արագաչափեր.անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով անցկացված բանավեճի ժամանակ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ասաց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ երթեւեկության կանոնների խախտումների համար մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է, քանի որ դեռ Սովետի ժամանակներից սկսած վարորդներին կաշառքով վարորդական իրավունք է տվել, եւ հիմա վարորդները համատարած անտեղյակ են ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններից: 

Բայց ոչ միայն անտեղյակ են, այլեւ սովորելու, կարդալու, տեղեկանալու ցանկություն էլ չունեն, եւ միայն տեսախցիկների միջոցով արձանագրված խախտումներին ծանոթանալով են ծանոթանում երթեւեկության կանոններին: Նա նաեւ նշեց, որ միայն վերջին երկու-երեք տարիներին, երբ վարորդական իրավունքի համար տրվող քննություններն անց են կացվում համակարգչի միջոցով՝ թեստային համակարգով, որոշակի առաջընթաց կա: «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ վարորդները զրկված են լսված լինելու իրավունքից՝ երբ խախտումն արձանագրում է տեսախցիկը, վարորդը չի կարող որեւէ կերպ բացատրել կամ մեկնաբանել իր արարքը: Իրավապաշտպանի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում 8 հազարի չափ վարչական պատասխանատվության արձանագրություն է կազմվում: Նրա այս տվյալը միանշանակորեն հերքեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը, նա պաշտոնապես հայտարարեց, որ օրվա ընթացքում լինում է 3-4 հազար արձանագրություն՝ ոչ ավելին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/01/446374/