Իտալական քաղաքներից մեկի նահանգային խորհուրդը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։

«Շնորհակալություն ենք հայտնում Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգային խորհրդին և խորհրդի անդամ Ալբերտո Բուդային»,- ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։