«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի ձայնագրության փաստի առթիվ ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձայնագրության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

«Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով», -փոխանցեցին ՀՔԾ-ից:

Նկատենք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը սահմանում է՝ «Ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»:

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին: