«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և Ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ:
Այս մասին հայտնում է ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը; Ըստ նրա՝ Պոլիտեխնիկը հետայսու ևս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։