ԱԱԾ-ի և բանակի ստորաբաժանումները բարձր պատրաստվածություն ունեն հակաահաբեկչության կազմակերպվածության հարցերում․ ԱԱԾ տնօրենի ԺՊ. Տեսանյութ

Այս օրերին Հայաստանում անցկացվեցին ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմիններին և հատուկ ծառայությունների համատեղ «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ վարժանքի ընթացքում մշակվել և իրականացվել են համագործակցության երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի իրավասու մարմինների փոխգործակցության ալգորիթմերը՝ էներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստական նախանշանների հայտնաբերման և կանխման ուղղությամբ։

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցեց, որ հակաահաբեկչական գործողությունների կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի ղեկավարությամբ լուծվել են հակաահաբեկչական միջոցառումների անցկացման պայմաններում ուժերի և միջոցների պլանավորման, ինչպես նաև՝ մարմինների և ստորաբաժանումների կայուն և շարունակական կառավարմանը վերաբերող խնդիրներ։

Ահաբեկչական ուղղվածությոան ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանն ու իրադրության կայունացմանն ուղղված հատուկ գործողությանը մասնակցելու նպատակով Հակաահաբեկչական գործողության կառավարման հանրապետական շտաբը ներգրավել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, Զինված ուժերի և Ոստիկանության ուժերն ու միջոցները։ Ահաբեկչական գործողության հետևանքների վերացման նպատակով ներգրավվել են ԱԻՆ ստորաբաժանումները։ Վարժանքն անցկացվեց «Բաղրամյան» զորավարժարանում։

Աղբյուրը՝ Factor.am