ECER 2022-ը աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին կհամախմբի Հայաստանում

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի  ամենամյա համաժողովը (ECER 2022)  աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին կհամախմբի մեկ վայրում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտորՀովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ բավականին մեծ կազմակերպչական աշխատանք է տարվել: «Համաժողովին քննարկվելու են մանկավարժությանը, կրթությանը վերաբերող հարցեր:  Նմանատիպ համաժողովների անցկացումը մեր բուհական համակարգի համար, ՀՀ-ի համար բավականին կարևոր է: Մենք առիթը բաց չենք թողնելու հետագայում ևս նմանատիպ միջոցառումներ ԵՊՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց նա:

ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբիղեկավար,ԵՊՀ մանկավարժության ևկրթությանզարգացման կենտրոնի տնօրեն ՆազիկՀարությունյանը նշեց, որ տարածաշրջանում առաջին անգամ Հայաստանում է անցկացվում այդ համաժողովը: «Համաժողողովի նպատակն է աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին համախմբել մեկ վայրում,կրթական հարթակում,որպեսզի քննարկվեն այն կրթական խնդիրները, որոնք առկա են աշխարհի բոլոր երկրներում,  և քննարկվեն այն հիմնական  և լոկալ հիմնախնդիրները, որոնք ունի յուրաքանչյուր երկրի կրթական համակարգ՝ համատեղ լուծումներ գտնելով»,-ասաց նա:

EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ ԱննաԱլեքսանյանն էլ հավելեց, որ տարածաշրջանում տարբեր գլոբալ իրողություններ ազդում են կրթական համակարգի վրա, և համաժողովի նպատակն է վեր հանել բոլոր այդ գլոբալ իրողությունները՝ և հասկանալ ինչ լուծումներ կարող ենք առաջարկել: «Համաժողովը հեղինակավոր համաժողով է համարվում, և դրան մասնակցել ձգտում են աշխարհի տարբեր երկրներից հետազոտողներ»,-ասաց նա:

Օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանումկանցկացվի Կրթական հետազոտություններիեվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյահամաժողովը  (ECER 2022), որին մասնակցելու ենավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից:

Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչմիայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներումայլև պլենար քննարկումներ, հանդիպումներՀամաժողովի թեման է «Կրթությունը փոփոխվողաշխարհումգլոբալ իրողությունների ազդեցությունըկրթական հետազոտությունների հեռանկարների ևփորձի վրա»: