Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում սեպտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ

Սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ:

Մենք հետևողական ենք մեր երազած հայրենիքը կառուցելու գործում»: