«Հրապարակ». Հրդեհից փորձել են փրկել Արգամիչի կոստյումները

«Հրապարակ». Հրդեհից փորձել են փրկել Արգամիչի կոստյումները
«Հրապարակ». Հրդեհից փորձել են փրկել Արգամիչի կոստյումները

«Պարզվում է` նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բռնկված հրդեհը հատկապես խուճապի է մատնել Աժ նախկին խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Ականատեսները մեր թղթակցին հայտնել են, որ այն պահին, երբ հրշեջները կրակը հանգցնելիս են եղել, շենքին է մոտեցել մի շքեղ մեքենա, որից իջել են մի քանի ամրակազմ երիտասարդներ և խուճապահար, անտեսելով հրդեհը՝ ներս են մտել: Այնտեղից դուրս են եկել՝ բեռնված մի քանի տասնյակ կոստյումներով ու ճամպրուկով: Որոշ տեղեկություններով` այդ մեքենան պատկանում է Հովիկ Արգամիչին, և դեպքի վայր գործուղված տղերքը շտապել են հրդեհից փրկել Արգամիչի թանկարժեք կոստյումներն ու իրերը»:

© Medialab.am