Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ ՊՆ նախարարների խորհրդի նիստին. Factor

ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Տուլայում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են նաև ՀՀ և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները։

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»,- Factor.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։