Այս պահին ինտենսիվ հրետակոծության է ենթարկվում առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը․ ԼՂՀ ՊՆ

Այս պահին ինտենսիվ հրետակոծության է ենթարկվում առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը․ ԼՂՀ ՊՆ
Այս պահին ինտենսիվ հրետակոծության է ենթարկվում առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը․ ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը։