Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը  X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարություններին և գրել.

«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»։