«Եթե զուգահեռաբար ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեն, միայն կոռուպցիայի դեմ պայքարով համակարգը չի կարող առողջացվել». իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է․

«Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր և ողջունելի է, սակայն դա չի ծածկում պետության այլ գործառույթներում թերացումներն ու բացթողումները։

Դեռևս 2008 թվականի Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը նախաձեռնեց կոռուպցիայի դեմ պայքարի մի արշավ, հանեց տարիներ շարունակ հավաքած դոսյեները որոնց հավաքման վարպետն էր ու հարմար պահին մի քանի քր․ գործ հարուցվեց՝ եվրոպական կառույցներին ցուցադրելու համար, որ ինքը կոռուպցիայի դեմ պայքարող ղեկավար է, ինչպես նաև մեղմելու՝ Մարտի 1-ի և տասնյակ քաղբանտարկյալների շուրջ միջազգային հանրության ուշադրությունն ու ղեկին մնալու համար։

Իրականում 10 տարի մնաց, բայց պետականաշինության համար դրանք կորուսյալ 10 տարիներ էին։

Եթե զուգահեռաբար ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեն, միայն կոռուպցիայի դեմ պայքարով համակարգը չի կարող առողջացվել»։