Ի գիտություն Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտների` պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:
Հորդորում ենք բոլոր տնտեսավարող սուբյեկտներին սույն թվականի մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ հանրապետության տարածքից արտահանելու դեպքում դրանք հաշվառել հսկիչ կետում:
Հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով տնտեսավարող սուբյեկտները կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից:
Նշված տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ, ինչն էլ հիմք կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման համար:
Այս մասին հայտնում է ԱՀ Պետական եկամուտների կոմիտեն։
10.03.2021
Արցախում ստեղծվել է նոր հսկիչ կետ՝ ապրանքանյութական արժեքների հաշվառման նպատակով
