Անձրևներ, քամու ուժգնացում. եղանակը՝ Հայաստանում

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 6-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: