«Բջնու ամրոցը» առավել հետաքրքիր դարձնելու համար մի շարք ծրագրեր են նախատեսվում

Կոտայքի մարզ պատմամշակութային հուշակոթողների պահպանությանն առնչվող և դրա հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպում է ունեցել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և կառույցի այլ աշխատակիցների հետ: Այդ մասին տեղեկացնում եմ մարզպետարանից:

Չնայած կորոնավիրուսային համավարակին՝ մարզի պատմամշակութային վայրեր այցելությունները չեն դադարում:

Նշվում է, որ բավականին գրավիչ տուրիստական գոտի է դարձել նաև վերջին տարիներին արգելոցի կարգավիճակ ստացած «Բջնու ամրոցը»: Այցելուների համար ամրոցն առավել հետաքրքիր դարձնելու համար մի շարք ծրագրեր են նախատեսվում, մարզպետն հերթին խոստացել է աջակցել համայնքից դեպի ամրոց տանող 600 մետր երկարությամբ ճանապարհի բարեկարգմանը:

Քննարկել են նաև հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում հուղարկավորություններ իրականացնելու ապօրինի դեպքերը և դրանք բացառելու նպատակով շեշտել մարզպետարան-համայնք-ՊՈԱԿ առավել սերտ աշխատանքը:

✔ Չնայած հանրապետությունում առկա կորոնավիրուսային համավարակին՝ մարզի պատմամշակութային վայրեր այցելությունները չեն…

Posted by ՀՀ Կոտայքի մարզպետարան on Monday, April 5, 2021