Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:
«Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեզ համար կարևոր է շարունակել խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցումը հնարավոր լինի»,- ասաց Լըմուանը: