Մեծ Բրիտանիան Ասանժին կհանձնի Շվեդիային

Մեծ Բրիտանիան Ասանժին կհանձնի Շվեդիային
Մեծ Բրիտանիան Ասանժին կհանձնի Շվեդիային

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաստատել է «Վիկիլիքս»-ի հիմնադիր -Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու որոշումը։ Դատարանի այս որոշումը վերջնական է։

Շվեդիայում Ասանժին մեղադրում են սեռական բնույթի հանցագործության մեջ: Ասանժը հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա մտահոգություն ունի, որ Շվեդիան իրեն կհանձնի ԱՄՆ-ի իշխանություններին, որոնք կարող են Ասանժին դատել գաղտնի տվյալների հրապարակման համար։

© Medialab.am