ՊՆ. «Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների». «Ազատություն»

ՊՆ. «Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների». «Ազատություն»
ՊՆ. «Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների». «Ազատություն»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին և պաշտպանական գերատեսչությանը մեղադրում է հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու մեջ։ Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եթե մի պահ հակառակորդի ակտիվությունը հասել էր զրոյականի, ապա այժմ առաջնագծում անկանոն կրակոցներ արձակվում են։ «Շատ դեպքերում տեղի հրամանատարությունը, առաջնագծի հրամանատարությունը կրակոցներ է արձակում անկանոն, ինչը բերում է որոշակի լարվածության […]

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին և պաշտպանական գերատեսչությանը մեղադրում է հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու մեջ։

Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եթե մի պահ հակառակորդի ակտիվությունը հասել էր զրոյականի, ապա այժմ առաջնագծում անկանոն կրակոցներ արձակվում են։

«Շատ դեպքերում տեղի հրամանատարությունը, առաջնագծի հրամանատարությունը կրակոցներ է արձակում անկանոն, ինչը բերում է որոշակի լարվածության սահմանին»,- նշեց Հովհաննիսյանը։

Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական կողմը օգոստոսի 17-ից մինչև այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 240 անգամ, արձակելով 1900 կրակոց, իսկ հայ-ադրբեջանական սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց։ Հայաստանի զինված ուժերն ու Ղարաբաղի պաշտպանության բանակը վստահեցնում են, որ հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում։