Վրաստանում Covid-19 կարգավորումների խախտման համար չվճարված տուգանքները կվերացվեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով` քովիդ կարգավորումները խախտելու համար չվճարված տուգանքները կվերացվեն:

Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Այսօր ներկայացվել է երկու օրինագիծ, որոնք վերաբերում են այն անձանց, ովքեր վարչական կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել համաճարակային շրջանում սահմանված կարգերը խախտելու համար:

Այս նախաձեռնության շրջանակներում կկիրառվի համաներում, և ավելի քան 245,000 համաքաղաքացիներ և 344 իրավաբանական անձինք կազատվեն ինչպես քրեական, այնպես էլ վարչական տուգանքներից: Խոսքը վերաբերում է շուրջ 76 միլիոն լարի տուգանքների, որոնք սահմանվել են մեկուսացման, կարանտինի և դիմակ կրելու կանոնները խախտելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին: