«Ամոթ մեզ». Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

«Ամոթ մեզ». Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը
«Ամոթ մեզ». Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հվոհաննիսյանն անդրադաձել է հունվարի 31-ին տեղի ունեցած ամոթալի դեպքերին: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի»  «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունն ավտոերթ էր նախաձեռնել դեպի Արցախ, սակայն խաղաղ երթը ոչ միայն խոչընդոտվել է. այլեւ ավտոշարասյան մասնակիցները դաժան ծեծի էին ենթարկվել, ջարդուխուրդ են արվել մեքենաներ, հաշվի չի առնվել նույնիսկ, որ ավտորեթին մասնակցում են կանայք եւ երեխաներ: Նրանք եւս տուժվել են: Ծեծի էր ենթարկվել նաեւ ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ:

Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:

Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:

Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի:

Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:

Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:

Փետրվարը բարով բացվի:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

2 փետրվարի 2015

Երեւան