Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Հայաստան․ Տեսանյութ
Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center
Հունիսի 14-ին չարթերային թռիչքով Հայաստան են ժամանել ֆրանսիացի բժիշկներ, որոնք կօգնեն հայ բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետին կից Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա փոանցմամբ, նախաձեռնությունը եղել է Առողջապահության նախարարությանը, իսկ ֆրանսիացի բժշիկների այցը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։