Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները վախենում են անգամ 7 պատգամավորի քննադատությունից»

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները վախենում են անգամ 7 պատգամավորի քննադատությունից»
Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները վախենում են անգամ 7 պատգամավորի քննադատությունից»
Հեղինակ MediaLab

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Ազգային ժողովում նախօրեին խոսել է ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների մասին ու իշխանություններին զգուշացրել ` եթե դատարանի վճիռները մնան ուժի մեջ, Հայաստանը կունենա 4 քաղբանտարկյալ, ինչը կսրի ներքին քաղաքական վիճակը: Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի հերթական ակցիայի ժամանակ պարոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց. «Եթե դատարանի վճիռները մնան ուժի մեջ, դա անպայման կբերի նրան, որ Հայաստանի վրա էլի կլինեն ճնշումներ, Հայաստանի միջազգային վարկը նորից կվնասվի: Հակառակ նրան, որ օրենքի պահանջի համաձայն այդ հայտարարություններն ամբողջությամբ պետք է հեռարձակվեն հեռուստատեսությամբ, մեր բոլոր սուր ելույթները, որոնք վերաբերում են քաղբանտարկյալներին , մարտի 1-ին , թալանին եւ այլն, բոլոր ելույթները մոնտաժվել են ու հանվել, ցույց չեն տալիս` կոպտորեն խախտելով Հայաստանի օրենքը: Ինչը նշանակում է, որ իշխանություններն անգամ 7 պատգամավորի քննադատությունից վախենում են »:
Կարդալ ավելին