Բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։