Ֆրանսիան կորոնավիրուսի ախտանիշները գնահատող ինտերնետային թեստ է ստեղծել

Անցյալ շաբաթ Ֆրանսիան գործարկեց առցանց թեստ, որի նպատակն է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն կասկածներ, որ կորոնավիրուսով են վարակվել։  Թեստը օգնում է գնահատել ախտանիշներն ու հասկանալ, թե ինչ հետագա քայլեր է պետք ձեռնարկել։  

Թեստը, որը հաստատել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության կողմից, չորեքշաբթի օրը հրապարակվեց maladiecoronavirus.fr կայքում, այս մասին հաղորդում է ֆրանսիական «Ֆրանս 24» լրատվականը։ 

Թեստը բաղկացած է 24 հարցից, որոնց շնորհիվ կարելի է բացահայտել կորոնավիրուսի ամենատարածված սիմպտոմները։ Տրվող հարցերից են «Ջերմություն ունե՞ք», «Անսովոր հոգնածության զգացողություն ունե՞ք», «Ունեք, արդյո՞ք, շնչառական խնդիրներ»։ Թեստը նաև հարցեր է պարունակում հարցվողի առողջական ընդհանուր վիճակի, տարիքի, քաշի և այլ հատկանիշերի մասին։ 

Թեստի հիմքում ընկած է կորոնավիրուսի և դրա տարածման վերաբերյալ գիտական տվյալները վերլուծող ալգորիթմ։ Այն թույլ է տալիս պոտենցիալ վարակակիր անձին հասկանալ, թե արդյոք կարիք կա դիմելու բժշկական հետազոտության։  

Միայն շաբաթ օրը մոտ 1 միլիոն մարդ լրացրել է թեստը։ Նրանցից մոտ 12 տոկոսի թեստի արդյունքները կոչ են արել այս անձանց դիմել անհապաղ բժշկական օգնության։ 

Կիրակի օրը Ֆրանսիայում գրանցվել է ընդհանուր առմամբ 14,459 կորոնավիրուսի հաստատված դեպքեր, որոնցից 562՝ մահացու ելքով:

MediaLab.am