Էնդի Բերնհեմը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ խոստանալով քաղաքական կայունություն

Էնդի Բերնհեմը հուլիսի 20-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Քիր Սթարմերին։ Բուքինգհեմյան պալատում Չարլզ Երրորդ թագավորը Բերնհեմին առաջարկել է ձևավորել նոր կառավարություն։ Նա վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է։

Նոր վարչապետը խոստացել է երկիրը դուրս բերել երկարատև քաղաքական անկայունությունից և վարել ավելի պատասխանատու ու կայուն քաղաքականություն։ Նա հայտարարել է, որ իր կառավարության առաջնահերթություններից են լինելու կենսապահովման ծախսերի ճգնաժամի հաղթահարումը, տնտեսական աճի խթանումը, հանրային ծառայությունների բարելավումը և քաղաքացիների կենսամակարդակի արագ բարձրացումը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Մինչ վարչապետ դառնալը Բերնհեմը ղեկավարում էր Մեծ Մանչեսթերը և հայտնի էր որպես «Հյուսիսի թագավոր»։ Նա խոստացել է փոխել երկրի կառավարման համակարգը՝ ավելի մեծ լիազորություններ փոխանցելով մարզերին և կենտրոնական կառավարության ուշադրությունն ու միջոցներն ուղղելով երկրի տարբեր հատվածների խնդիրների լուծմանը: